26.05.2020|
00:20
Ոչ մի ընդդիմադիր ուժ չէր կարող այսօրվա իշխանության ողջ դեմքը հանրությանը այնպես ցույց տալ, ինչպես համավարակն արեց։ Կորոնավիրուսը շատ դաժան վարվեց ու ընդամենը 2 ամսում իշխանության կառավարման ապաշնորհությունն ամբողջությամբ ջրի երես դուրս բերեց։ ՈՒ Փաշինյանի իշխանությունը, որի հիմքը նախկիններին թիրախավորելն է և նրանցով հանրությանը վախեցնելը, չկարողացավ կռիվ տալ վիրուսի դեմ, մաշվեց ու ենթարկվեց նրան։